18 / Մարտ / 2022 : 09-24

Բայդենը Պուտինին անվանել է «մահաբեր բռնապետ» և «մաքուր ավազակ». (տեսանյութ)


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մահաբեր բռնապետ» և «մաքուր ավազակ»։

Բայդենն այս հայտարարությունն արել է «Իռլանդիայի ընկերների» ամենամյա ընթրիքի ժամանակ, որտեղ նշել է իռլանդացիների ներդրումը Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության դեմ պայքարում։

«Այժմ դուք ունեք Իռլանդիա՝ Միացյալ Թագավորության հետ և մեկ այլ հանրության հետ միասին՝ ընդդեմ մահաբեր բռնապետի, մաքուր ավազակի, ով անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ», - ասել է Բայդենը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13884անգամ
Վերջին լուրեր