Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2022 : 14-24

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաերջանիկ երկների ցանկում

Ցուցակը կազմելիս հաշվի են առնում կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների 100-յակում։

Ֆինլանդիան 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով World Happiness Report–ին։

World Happiness Report-ի զեկույցն ամեն տարի կազմում է ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումներ գտնելու ստորաբաժանումը։ Գնահատվում է աշխարհի 146 երկիր, և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: Երջանկության մասին համաշխարհային զեկույցն առաջին անգամ թողարկվել է 2012 թվականին։


Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ–ն ցուցակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան` 17-րդ, Ֆրանսիան` 20-րդ։

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Լիտվան և Էստոնիան, որոնք համապատասխանաբար 34–րդ և 36-րդ տեղերում են, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդն էր), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 36772անգամ
Վերջին լուրեր