Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 16-54

Դեպք՝ Կասկադի սննդի հանրային վայրերից մեկում․ ի՞նչ է պատմում հաճախորդ այցելուն

Զառա Զեյթունցյանը իր էջում գրել է․

«Կաֆեների, ռեստորանների, հանրային վայրերի մենեջերներ, հիշեք՝ զբոսաշրջիկները կգան, կգնան, տեղացի հաճախորդները կմնան ու դուք նրանց կկորցնեք։ եթե customer retention ի մասին չեք լսել, ասեք անվճար դասընթաց կկարդամ:

Այսօր Կասկադում՝ կոմպյուտերը ձեռքիս՝

Դեպք Առաջին։ August Cafeteria
- Բարև ձեզ, չորս հոգու համար սեղան ունե՞ք։ (լիքը դատարկ սեղան )
- Գիտե"ք, շատ այցելուների ենք սպասում լանչի։
- Ես ինչ որ բանով այցելուի նման չե՞մ
Քանի որ չկարողացավ պատասխան գտնել, սուսուփուս սեղանի մոտ ուղեկցեց, բայց հարցրեց,՝
- երկու ժամից ավել չեք մնա չէ՞



Ասեմ, որ չորս հոգով աշխատանքային հանդիպման էինք, որը մեծ հավանականությամբ կվերածվեր լանչի, բայց ես գնացի ուրիշ կաֆե։

Կորցրիք եկամուտ, կորցրիք հաճախորդ։

Դեպք երկրորդ՝ BREW

Նստեցի, տաս րոպե ոչ ոք չմոտեցավ։
երկու զբոսաշրջիկ մտան, անմիջապես մոտեցան, նստեցրին, մենյուն բերեցին։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 76141անգամ
Վերջին լուրեր