Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 11-46

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծա՛վ». Երեւանի քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ մարտի 21-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 219 դեպք, որից 67-ը՝ արտակարգ, կենցաղային բնույթի 126 դեպք, ինքնակամ շինության 4 եւ կոմունալ-կենցաղային հարցերով ահազանգերի թիվը կազմում է 22:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրեցիք, որ այդ ինքնակամներն այլեւս չի օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք:


Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 23331անգամ
Վերջին լուրեր