23 / Մարտ / 2022 : 13-38

Պատերազմ է, պա-տե-րազմ է. Աղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ միայն նշելով, որ պատերազմ է պատերազմ:

ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին՝ ինչպես կմեկնաբանի իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ Արցախում գազամատակարարման հարցի հետ կապված։ Ի պատասխան, Աղազարյանը նշեց․


Պատերազմ է, պա–տե–րազմ, գազը պատերազմի հետ կապ չունի՞, մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է»,– ասաց Աղազարյանը։

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդրադառնալով Արցախում գազատարի հետ կապված խնդրին ասել է, որ մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել։


Տեսանյութը՝ ստորև


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 21904անգամ
Վերջին լուրեր