Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 15-23

«Ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել․ Մի քիչ ձեր բոստանն էլ քար քցեմ»․ Փաշինյանը՝ ԼՀԿ-ին

Հանցագործությունների աճի համար կա երեք պատճառ։ Եվ դրանցից մեկի համար այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը «մեղադրեց» նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Խոսքը համաներման մասին է։

«Մի քիչ ձեր բոստանն էլ քար քցեմ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ քաղաքական փոփոխություններից հետո նաև ԼՀԿ քաղաքական ճնշման արդյունքում իրենք որոշում կայացրին համաներում հայտարարել։ Փաշինյանն ասաց, որ հանցագործությունների թվի աճը նաև համաներման հետևանք է։

«Կներեք արտահայտությանս համար՝ ճիշտ է, ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ, համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետև գործնականում համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը առաջիկա 1-2 տարվա ընթացքում բռնվում է նոր հանցանք կատարելու մեջ»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է 14838անգամ
Վերջին լուրեր