Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2022 : 17-01

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի բնականոն առևտրային հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լութունը՝ մեկնաբանելով նախօրեին կայացած ԵՄ-ՉԺՀ առցանց գագաթնաժողովի արդյունքները։

«Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ։ Մենք չենք կարծում, որ այն պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա: Նույնիսկ Եվրոպան կանոնավոր բիզնես է վարում Ռուսաստանի հետ, չի դադարեցրել առևտուրը»,- նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Չինաստանը միտումնավոր ոչինչ չի անում՝ շրջանցելու ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Վան Լութունը հավելել է, որ Պեկինը դեմ է բոլոր պատժամիջոցներին:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Պեկինը Կիևից որևէ հարցում չի ստացել՝ Ուկրաինային անվտանգության երաշխավոր դառնալու վերաբերյալ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8863անգամ
Վերջին լուրեր