04 / Ապրիլ / 2022 : 13-00

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։ Այս մասին կառավարության աշխատակազմում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացրել է Վրացական Առաջին ալիքը։

Զալկալիանին աշխատանքը կշարունակի որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։

Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարն է 2018թ. հունիսի 21-ից, իսկ 2021թ. հունվարի 21-ից Վրաստանի փոխվարչապետն է։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6614անգամ
Վերջին լուրեր