04 / Ապրիլ / 2022 : 19-43

«Այս տղան դաժան է». Բայդենը` Պուտինի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին «ռազմական հանցագործ» է անվանել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Հիշում եք, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է տեղեկատվություն հավաքենք, զենք տրամադրենք Ուկրաինային, որպեսզի նրանք շարունակեն կռվել, հավաքենք բոլոր դետալները, որպեսզի այն իսկական ռազմական հանցագործության դատական ​​գործ լինի: Այս տղան դաժան է: Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսել են: Ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է: Ես նոր պատժամիջոցներ եմ պահանջում, ես կշարունակեմ պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Բայդենը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 20910անգամ
Վերջին լուրեր