06 / Ապրիլ / 2022 : 09-52

Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ

Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․

«Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեքայստե՛ղ։

Դիտվել է 58613անգամ
Վերջին լուրեր