07 / Ապրիլ / 2022 : 10-10

«Հլյաաա արի տես ինչքան աղ կա սեղանին»․ գրառում ուղղված` Անահիտ Ավանեսյանին

«Հլյաաա արի տես ինչքան աղ կա սեղանին»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Աբրահամյանը և կից հրապարակել լուսանկար։ Նշենք, որ օգտատերը հղում է տվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

Նշենք նաև, որ Առողջապահության նախարարությունը տեսահոլովակ էր հրապարակել որում նշվում էր «Համաձայն ԱՀԿ-ի` կերակրի աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի 5 գրամը: Աղի փոխարեն օգտագործեք տարբեր համեմունքներ կամ կիտրոնի հյութ»։ Տեսահոլովակը դիտեք այստեղ՝

Yelaket.am
Դիտվել է 596805անգամ
Վերջին լուրեր