Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 10-47

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասոնովն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Հասանովը և ՊՆ ղեկավարությունն ուսումնասիրել են Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր։

Այնուհետև ադրբեջանցի նախարարը ծանոթացել է տվյալ շրջանների նոր ռազմական օբյեկտներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին է անցնում Արցախի տարածքի 75 տոկոսը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 35356անգամ
Վերջին լուրեր