Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 12-05

ՌԴ-ն մինչև մայիսի կեսերը զիջումների չի գնա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Նա այս մասին ասել է ուրբաթ RTL ռադիոկայանի եթերում։

«Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի: Կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,-ընդգծել է Մակրոնը։


Նրա կարծիքով, «առաջիկա շաբաթներին Ռուսաստանից պետք չէ սպասել դիվանագիտական զիջումներ», գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։

Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»:

«Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11976անգամ
Վերջին լուրեր