09 / Ապրիլ / 2022 : 10-28

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը ջախջախեց Շոտլանդիային` 11:0 հաշվով

Ֆուտզալի Հայաստանի թիմը 11:0 հաշվով հաղթեց շոտլանդացիներին։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարում:


Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց Շոտլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 11:0 հաշվով:

C խմբում ընդգրկված են նաեւ Բուլղարիայի եւ Կոսովոյի հավաքականները:

Գոլերը՝ Ռոդրիգինյո, 00’52”, Մաշումյան,05’42”, Սանոսյան, 09’07”, 12’00”, Վիտինյո, 13’43”, 18’04”, Կարվալյո, 25’00”, Մելքոնյան, 29’00”, Մարգարյան, 34’09”, Ասլանյան, 38’43”

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 72262անգամ
Վերջին լուրեր