09 / Ապրիլ / 2022 : 17-12
Երբ սկսվեց պատերազմը, վերցրեց պապի որսորդական հրացանը ու գնաց հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու

Կան մարդիկ, որոնք երկար ապրում են, անգամ իրենց մահից հետո․․․ Այդ մարդիկ իրենց հողը, տունը, ջուրը սիրող մարդիկ են․․․այդ մարդիկ իրենց հասրակությանն ու հայրենիքին անվերապահորեն ծառայած մարդիկ են․․․ այդ մարդիկ հասարակության մեջ ինչ-որ բան դեպի լավը փոխած մարդիկ են․․․այդ մարդկանց մահը սգում են ոչ միայն հարազատներն ու ընտանիքը, այլ հասարակություն․․․
Հայկ Ապրեսյանը ծնվել է 1958 թ հուլիսի 28֊ին։ 1975թ-ին ավարտել է
Պառավաքարի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել մանկավարժական ինստիտուտի
մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո ընդունվել է հայրենի Պառավաքարի դպրոց`
որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Կարճ ժամանակ անց, ընդամենը 24 տարեկան էր, ընտրվեց
որպես դպրոցի տնօրեն։ Երբ սկսվեց պատերազմը, վերցրեց պապի որսորդական հրացանը ու գնաց
հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու։


Լու´յս իջնի հոգուդ, Հայկ ջան. քո հիշատակը անմար կմնա մեր բոլորի սրտերում: Խորին խոնարհումս ընտանիքիդ անամոք վշտի առաջ:

Հարգանքի արժանի տնօրեն, լավ մանկավարժ, մարդկային լավագույն արժեքներով օժտված անձ, ընտանիքին նվիրված մարդ, հոգատար պապիկ, հայր, ով երկու կրթված և դաստիարակված զավակ է տվել իր հայրենիքին:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանն էլ երջանկահիշատակ գործընկերոջը բնութագրեց որպես առաքինի, մարդկային բարձր և վեհ արժեքներ կրող մարդ, ազգին, հայրենիքին նվիրված հայ, որի կորուստը մեծ ցավ է ընկերների համար։
Դիտվել է
6855անգամ
Դիտեք նաև
30 / Հունվար / 2020
Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ․ Հայկ Չոբանյան
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանման ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019թ․ ընթացքում իրականացված աշխատանքների...
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
23 / Հունվար / 2020
Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից
Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու...
23 / Հունվար / 2020
Շամշադինում կայացավ մեղրի եւ հատապտուղների փառատոնը
Փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին:
Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած...
04 / Փետրվար / 2020
Տեղի կունենա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը
Լուսաբանման հրավեր
Հարգելի’ գործընկերներ, փետրվարի 7-ին՝ ժամը 11․00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (հասցե՝ Երևան, Աբովյան փող., 64 շենք) տեղի կունենա...
13 / Փետրվար / 2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամփոփեց 2019 թվականը և ներկայացրեց 2020 թվականի ծրագրերը
2019 թվականը նկարագրելու համար ներկայացնեմ 4 հանգամանք․ ծանրաբեռնված տարի էր, ոգևորության, դժվարությունների տարի է եղել, և ևս մեկ խնդիր՝ մարդկային ռեսուրսների, մարդկային ներուժի դեֆիցիտ է եղել ,-...
14 / Փետրվար / 2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը, մարզպետ Հայկ Չոբանյանը և այլք Տավուշն աշխարհի աչքերով ցուցահանդեսին
Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անցկացվում է Տավուշն աշխարհի աչքերով միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեն են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների...
09 / Մարտ / 2020
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել. տոնական քարոզարշավի ամփոփում
Այսօր` Մարտի 8-ի կապակցությամբ, մեր տոնական քարոզարշավին սիրով միացել էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Սոնա Ղազարյանը և "Տավուշի հոգևոր վերածնունդ"...