09 / Ապրիլ / 2022 : 18-42

Հոկեյ խաղալիս Լուկաշենկոն մականով հարված է ստացել դեմքին (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմքին մականով հարված է հասցվել հոկեյի խաղի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Пул Первого» Telegram ալիքը։

Համացանցում տեղադրված կադրերում երևում է, որ յոթերորդ համարի խաղացողն անփութաբար մականով հարվածում թիվ մեկ համարի ներքո խաղացող Լուկաշենկոյի կզակին:

«Միջադեպը ոչ մի կերպ չի ազդել նախագահի տրամադրության վրա» - ասվում է Լուկաշենկայի կզակին վիրակապով նկարի մեկնաբանության մեջ։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29008անգամ
Վերջին լուրեր