07 / Մայիս / 2020 : 12-33

ՈՒՂԻՂ․ Մանրամասներ Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից

Մանրամասներ Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից

Հաճախ չենք սրճում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը, ով քիչ առաջ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվել էր պատասխանել հարցերին՝ նշելով, որ Մարուքյանի հետ սուրճ էին խմում:

 
Մարուքյանը հայտնեց, որ երեկ ԱԳ նախարարին հրավիրել է խմբակցություն, սուրճ են խմել, զրուցել են Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգությունների, շահարկումների մասին. «Այսօր էլ վարչապետին եմ հրավիրել նույն թեմայով: Զրուցել են ու սուրճ խմել»:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ Արցախի հարցում կա այն, ինչ հրապարակային ասվում է. «Դրանից դուրս որևէ բան չկա: Ըստ էության Արցախի հարցն այն հարցն է, որի մասով բոլորս համախմբված ենք, տարաձայնության հարց չկա: Կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ նման քննարկումներ, ճշտումներ անել պետք է: Իսկ ԱԳ նախարարին վերջին անգամ 6 ամիս առաջ էինք հրավիրել»:

 
Մարուքյանը հայտարարեց, որ Արցախի հիմնախնդրով եղած շահարկումներն իր համար փարատված են. «Այս մասով մտահոգություններ չունեմ Արցախի»:

Հարցին՝ ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝ փաստաթուղթ կա՞, Մարուքյանը պատասխանեց, որ փաստաթղթի մասին չի խոսել:

Դիտվել է 29426անգամ
Վերջին լուրեր