11 / Ապրիլ / 2022 : 15-09

Վրաստանում հայտարարել են, որ «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» չեն բացի Կիեւի պահանջով

Վրաստանը չի պատրաստվում «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» բացելու, ինչպես դա պահանջում Է Ուկրաինան՝ հանդես գալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ Թբիլիսի հրաժաման քննադատությամբ: Ապրիլի 11-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում:

«Ուկրաինայում դժբախտություն Է տեղի ունենում, ողբերգություն, պատերազմ: Մենք պետք Է պահպանենք խաղաղություն, կայունություն եւ նպաստենք զարգացմանը: Վրաստանում ոչ մի կարգի երկրորդ ճակատ Էլ չի լինի: Մենք դա թույլ չենք տա եւ կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ պետությունը»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը փետրվարի 25-ին հայտարարել Է, որ հանրապետությունը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից կանչել Է դեսպանին կոնսուլտացիաների համար: Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության են ենթարկել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ իշխանություններն ընդդիմադիրներին մեղադրել են Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու եւ «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12381անգամ
Վերջին լուրեր