12 / Ապրիլ / 2022 : 17-38

Տավուշում ինքնասպանության դիմած 25-ամյա կինը դավաճանել էր ամուսնուն, զրկվել երեխաներից. նոր մանրամասներ

Ապրիլի 8-ին Տավուշի մարզի բնակավայրերից մեկում ամուսինների ինքնասպանության դեպքից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած ամուսինները երկու մանկահասակ երեխա ունեն:

Նրանք վերջին ժամանակներում ընտանեկան խնդիրներ են ունեցել. նախնական տեղեկություններով՝ ամուսնական դավաճանության հողի վրա:

Ըստ տեղեկությունների՝ դավաճանությունը կինն է արել եւ նրան ոչ ամուսինը, ոչ իր ծնողները չեն ներել: Ինքնասպանությունից մի քանի օր առաջ երիտասարդ կինը եկել է Իջեւան՝ մորաքրոջ տուն, մեկ օր անց տեղափոխվել Տավուշի մարզի գյուղերից մեկում ապրող տատիկի տուն: Երեք օր տատիկի տանը մնալուց հետո՝ հենց այդտեղ էլ ինքնասպանություն է գործել:

Մեր աղբյուրը պատմեց, որ այդ կնոջն ամուսինը, այսպես ասած, տնից դուրս է հանել ու այլեւս չի ընդունել, նույնիսկ չի թույլատրել տեսակցել երեխաների հետ:




Հորական տանն էլ են նրան մերժել, ասել՝ այստեղ դու այլեւս տեղ չունես: Դեպքի օրը նա նույնիսկ Իջեւան է գնացել, ամուսնու աշխատավայր, նրա հետ հանդիպելու, փորձելու հաշտվել: Կնոջ ինքնասպանությունից ժամեր անց իր տանը ինքնասպան է եղել մահացած կնոջ ամուսինը, որը ԴԱՀԿ աշխատակից էր: Ըստ լուրերի՝ ամուսինը չի դիմացել կնոջ մահվան լուրին, որովհետեւ շատ է սիրել նրան:

Ամուսինը հարգված մարդ է եղել թե Իջեւանում, թե կողքի գյուղերում: Ինքնասպանություն գործած կինը նամակ է թողել, բայց իրավապահները չեն թողել, որ հարազատներն այն վերցնեն: Մեր աղբյուրը փոխանցեց, որ այդ կինն ու իր քույրը երկու հարազատ եղբայրների կանայք են:


Հրապարակումն ամբողջությամբ Aravot.am-ում

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 272762անգամ
Վերջին լուրեր