15 / Ապրիլ / 2022 : 10-46
Կազմակերպված գործադուլ է պետք սկսել ու դուրս գալ փողոց․ Սոֆյա Հովսեփյան
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կազմակերպված գործադուլ է պետք սկսել ու դուրս գալ փողոց։
Պատճառներ չփնտրե՛ք, եթե բոլորդ դուրս գաք, որևէ մեկը ձեզ չի՛ կարող վնասել։
Հենց դպրոցներից էլ պետք է սկսել։
1. Ուսուցիչները չգնան դպրոց։
2. Ծնողները չուղարկեն երեխաներին դպրոց. քանի որ երեխաները դպրոցում չեն, իրենք էլ չգնան աշխատանքի։
3. Դասախոսներ ջան, ձեզ տեսնեմ։
4. Գյուղերում բնակվող մարդիկ անտեսեն իրենց գյուղապետի, կամ տարբեր շահերով իշխանության ստրուկ դարձած անձանց ու պարալիզացնեն միջպետական ճանապարհները։
5. Զոմբիներին անտեսեք, դուք արդեն իրենց և թուրքի թշնամին եք և ուստի իրենց անտեսել և գործել է պետք։
6. Մի՛ վախեցեք նոր պատերազմից, քանի որ նոր պատերազմ չի, այլ շարունակություն է, պատերազմը չի ավարտվել։
7. Զոհվածների հարազատները պետք է դուրս գան փողոց, քանի որ իրենց որդիների երկրորդ տունն են ծախում ու դեռ տղաների թարմ, չչորացած արյունը ոտնատակ են տալիս։
8. Ուսանողնե՛ր ջան, ոտքի կանգնեք կազմակերպված, դասերի մի՛ գնացեք այլ ամեն մեկդ կազմակերպեք ու մի փողոց փակեք։
9 . Ապրիլի 23 ին եկել է, էդ օրն էլ ճամփեք գրողի ծոցը։
10. Այսօր չգործեցինք, վաղը ջարդվելու ենք ազգովի։
11. Սա անձերի կռիվ չէ, սա պետականության պահպանման կռիվ է։
Վերջապես թող իրենց սենյակներից դուրս գան էն մարդիկ, որոնք կլինեն հնի ու նորի այլընտրանքը և չեն լինի որևէ մեկի ճյուղը կամ խաղալիքը։
Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդիմությունը պարտավոր է դուրս գալ փողոց որպես ՀՀ քաղաքացի և ոչ ավելին, դուք ձեր որակն արդեն բացահայտել եք, թողեք գործը ողնաշար ունեցողներին։
Ոտքի ելնել է պետք...»։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
11864անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...