Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2022 : 18-22

ԿԳՄՍ նախարարն ու Հայաստանի թարս դրոշը

Հայաստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:

Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար այդ հանդիպումից, որտեղ Հայաստանի դրոշը թարս է դրված։

«Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում»,- գրել է Ղուլյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Հայաստանի պետական դրոշ
Կոլումբիայի դրոշ


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29009անգամ
Վերջին լուրեր