21 / Ապրիլ / 2022 : 19-10

Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում են կատարել Սպիտակ տանն աշխատող լրագրողները:

Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը, ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5957անգամ
Վերջին լուրեր