Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2022 : 09-50

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրել են հացադուլը

44-օրյա պատերազմի մասնակիցներՆվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն 5 օր է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, նրանք տեղեկացրել են հացադուլը դադարեցնելու մասին։

Նրանք նշել են, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված։

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը և հասարակությունը գիտակցում է, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և պայքարել Արցախի փրկության համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11167անգամ
Վերջին լուրեր