23 / Ապրիլ / 2022 : 16-06
Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում տարածքում հավաքված մարդկանց:
Տեսանյութին կից Ալեքսանյանը գրել է.
«Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ։
Անկեղծ լինենք, չկա Հայաստանում գեթ մի մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում այս հոլովակում, թե ինչու է
Վանեցյանի օգնականը փող բաժանում ընդդիմադիր հավաքի (ենթադրաբար ոչ այս օրերի) շրջակայքում գտնվող կանանց, ինչու են կանայք ճանաչում ու անունով դիմում Վանեցյանի օգնականին, ինչու են նրանից տաքսու գումար պահանջում։
Լավ հո էս երկրի քաղաքացիները ապուշ չե՞ն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին։ Հիմա լավ կամ վատ, այս կամ այն մոտիվացիայով կողքդ կանգնած մարդիկ են, երևի ելույթներիդ ժամանակ ծափ էլ տված կլինեն, ինչու՞ ես ուրանում էս մարդկանց, ինչու՞ ես մուրացիկ անվանում, հիմա քո ունեցած-չունեցած աջակիցներն էլ իրենք են։
Նաև խնդրում եմ բոլորիդ, հարգելի օգտատերեր, չթիրախավորել այս կանանց, վստահ եմ՝ նրանք բացարձակապես ճարահատյալ վիճակում են համաձայնել գումարի դիմաց կանգնել ու լսել Վանեցյանին, Սաղաթելյանին ու մյուսներին։
Ավելին՝ կարծում եմ այս տեսակի իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն օրենքով, ու այսօրինակ հավաքներին գումարի դիմաց մասնակցող քաղաքացիները պիտի ԽՍՀՄ ժամանակների քիմ․ գործարանների աշխատողների պես կաթ, մածուն ու բոնուսներ ստանան»։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է
61544անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...