23 / Ապրիլ / 2022 : 19-28

«Զարթնիր, լաո». Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ՈՒՂԻՂ

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի անցկացվում է «Տեր ենք Արցախին» կարգախոսով:

Երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։

Արցախում ևս անցկացվում է Ջահերով երթ: Երթի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից:

Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Ուղիղ հեռարձակումը՝ ստորև

Դիտվել է 31984անգամ
Վերջին լուրեր