26 / Ապրիլ / 2022 : 09-42

Դեբեդն գետն ընկած երկու տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել է 30 փրկարար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20582անգամ
Վերջին լուրեր