Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Ապրիլ / 2022 : 18-43

Այս իշխանության օրերը հաշվված են. Արթուր Վանեցյան

Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
«Ոստիկանությունն այսօր մեր երիտասարդների գրեթե բոլոր խմբերի նկատմամբ բիրտ ուժ կիրառեց, ձերբակալվեցին ընդդիմադիր մի քանի ակտիվիստների»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօրվա իրադարձությունները ներկայացնելիս ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նա Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։

Ուղիղ եթերում ԱԱԾ նախկին տնօրենն իրավապահներին զգուշացրեց՝ ուժ կիրառելով որևէ արդյունքի չեն հասնի։

«Խնդրում եմ, բոլորդ մնացեք օրինականության, օրենքի սահմաններում։ Հավատացեք, այս իշխանության օրերը հաշվված են, և բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»,-ասաց նա։

Ուղիղ եթերին կից նա հրապարակել է այս գրառումը.

«Հայաստանը ոտքի է կանգնում:
Որևէ բիրտ ուժ չի կարող կասեցնել քաղաքացու կամքը:
Զգուշացնում եմ, որ այսօր ապօրինի գործողություն կատարողը՝ վաղը պատասխան է տալու օրենքի առաջ:

Եկեք Ազատության հրապարակ:
Ժամը 19:00-ին սկսում ենք մեր այսօրվա երթը»։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9099անգամ
Վերջին լուրեր