28 / Ապրիլ / 2022 : 16-36


Մահացել է Հենրիխ Մխիթարյանի և այլ ֆուտբոլիստների գործակալ Մինո Ռայոլան

Իտալացի հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հանկարծամահ է եղել 54 տարեկանում։ Այդ մասին տեղեկացնում է firzaroma կայքը։

Դա լուրջ խնդիր կարող է ստեղծել Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ նա օգտվում էր հենց Մինո Ռայոլայի ծառայություններից։ Մեր հայրենակիցն այժմ բանակցություններ է վարում Հռոմի «Ռոմայի» հետ, քանի որ առաջիկա հունիսին ավարտվում է պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ իտալացի գործակալը համագործակցում էր հանրահայտ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են նորվեգացի Հալանդը, ֆրանսիացի Պոգբան, իտալացիներ Դոնարուման ու Վերատին, շվեդացի Զլատան Իբրահիմովիչը, նիդեռլանդցի դե Լիգտը, Էրլին Հոլանայի։



ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին հայտնել ՝ նաև իտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին։

«Վերջին լուրեր. ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է հիվանդությունից հետո»,- գրել է Պալմիերին Twitter-ում։

54-ամյա Ռայոլան մի շարք հայտնի ֆուտբոլիստների գործակալն է, այդ թվում՝ Հ Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Էրլին Հոլանայի, Ջանլուիջի Դոննարումայի և շատ ուրիշների։




Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացի գործակալը սույն թվականի հունվարի 12-ին թոքերի վիրահատության է ենթարկվել, իսկ հունվարի 20-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 59578անգամ
Վերջին լուրեր