28 / Ապրիլ / 2022 : 17-25

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը


Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան թվիթերյան գրառումով հերքել է իր մահվան մասին լուրերը։

«Առողջական վիճակովս հետաքրքրվողների համար․ զայրացած եմ, որ չորս ամսում արդեն երկրորդ անգամ նրանք սպանում են ինձ։ Հավանաբար, դեռ կարող եմ վերակենդանանալ»,- գրել է 54-ամյա իտալացին, որն արդեն 4 ամիս թոքերի հետ կապված խնդիր ունի եւ բժիշկների վերահսկողության տակ է։

Մինո Ռայոլան ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Զլատան Իբրահիմովիչի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11016անգամ
Վերջին լուրեր