28 / Ապրիլ / 2022 : 18-22


Օգոստոսի 1-ից ստուգում չանցած գազաբալոններով մեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների գազաբալոնային սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ:

«Կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո նաև՝ ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այս ստուգման արդյունքները մուտք են արվում», - ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ստուգման տվյալները լրացվելու են թղթային և էլեկտրոնային տարբերակով։

«Գազալցակայանի աշխատակիցը, մեքենայի համարը հավաքելով համակարգի մեջ, տեսնում է՝ մեքենան անցե՞լ է ստուգում, թե՞ ոչ։ Եթե չի անցել՝ չի լիցքավորում», - նշեց նախարարը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14036անգամ
Վերջին լուրեր