02 / Մայիս / 2022 : 11-16

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե Երևանի որ փողոցներն են պարալիզացված

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, որով հայտնել է, թե Երևանի որ հատվածներն են փակ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս պահին պարալիզացված են.
Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան,
Տերյան
Աբովյան(Պլանի գլուխ)
Հերացի
Կորյուն-Հերացի-Խանջյան,
Սայաթ-Նովա-Չարենց,
Երվադ Քոչար-Վարդանանց,
Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
Հաղթանակի կամուրջ:
Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Սիրելի քաղաքացի,
միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16502անգամ
Վերջին լուրեր