Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2022 : 11-27

Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք. Իշխան Սաղաթելյան

Ունենք 100-ից ավելի բերման ենթարկվածներ. Ամբողջ ն երքին զորքերը, կարմիրբերետավորները, մարզերի ոստիկանությունը ամբողջը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու, սա կասեցնել հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե եթե ակցիաները շարունակվեն, քանի օր կպահանջվի, որ ընդդիմությունը հաջողության հասնի, նա պատասխանեց. «Կախված է մեր ժողովրդից: Ինձ թվում է՝ քիչ է մնացել: Ամեն ինչ հրաշալի է, ժողովուրդը ոտքի է ելել, չեն հասցնում, ո՞ր մեկին բռնեն, չեն կարող մի քանի հարյուր հազար մարդ բռնել: Հա թող բռնեն, բռնում են էլ, խփում էն էլ, ինչ կարան, անում են, բայց ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա, մնացել է այս մի քանի ոստիկանների հույսին:

Իմիջիայլոց, ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ես չգիտեմ՝ ում կողմից են ղեկավարվում: Արդեն գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն: Ես դեմքերով ֆիքսել եմ դրանց, նորից զգուշացնում եմ՝ ագրեսիվ, լկտի, շառ, սադրանք: Բայց ամեն ինչ որոշված է, Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Նշենք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 96009անգամ
Վերջին լուրեր