Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2022 : 12-48

Այո, վատա, այո, մշակույթը պետք ա հարգել ու սիրել, բայց էդ մշակույթը եկեք մի քիչ թիրախային չսիրենք էլի․Էդգար Խաչատրյան

Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ից մինչև 2022 թվականն ու Արամ Խաչատրյանը

ՖԲ֊ն կրկին գտավ թիրախ ու գնաց...

Վայ Արձանի վրա մարդ.. Այո, վատա, այո, մշակույթը պետք ա հարգել ու սիրել, բայց էդ մշակույթը եկեք մի քիչ թիրախային չսիրենք էլի։


Օրինակ` Արցախում կար Կանաչ Եկեղեցի` էլ չկա, այ դա սիրեիք։ Օրինակ` Արցախում կային քնադակներ, այլևս չկանք` դրանք էլ սիրեք մի քիչ ու ցավայիք, բայց չէ ֆբ֊ում ինչ֊որ մեկի մասին հոխորտալն ավելի Կայֆ ա, բա լայքը,,,

Այո, տղան ճիշտ չի արել, բայց չի էլ քանդել, վստահ եմ, որ երկրորդ անգամ չի անի, բայց վստահ չեմ, որ Սուրբ Ղազանչեցոցի չլինելուց սենց նեղվեք։
2018֊ին էլ էին նույն Արամ Խաչատրյանի արձանին մարդիկ բարձրացել (երևի Արամ Խաչատրյանից ա, ձգում ա), դա էլ ճիշտ չէր, բայց Արամ Խաչատրյանի արձանը դիմացավ մինչև 2022 և հաստատ էլի կդիմանա, որովհետև այդ դիրքից դեռ շատ բան ունի տեսնելու։
Երեսպաշտությունը լավ բան չէ, մշակույթ սիրելն էլ քաղաքական երևույթ չի, կամ սիրում ես կամ սուս ես մնում»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9973անգամ
Վերջին լուրեր