Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2022 : 14-12

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ

Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք:


«Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրել և գիշերել մայիսի 1-ի հանրահավաքից հետո: Նրանք հայտարարել են անհնազանդության ակցիաների մասին և մայիսի 2-ի առավոտից փակել տարբեր փողոցներ: Ոստիկանությունը ժամը 12:00-ի դրությամբ հայտարարել է, որ Երևանում բոլոր փողոցները բաց են և երթևեկելի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8599անգամ
Վերջին լուրեր