02 / Մայիս / 2022 : 19-32

12 ժամ ջուր չի լինելու

Ուշադրություն.

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում մայիսի 3- ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սասունցի Դավթի, Աճեմյան, Գլինկայի, Լիսինյան, Բուռնազյան, Ծխախոտագործների, Ծատուրյան, Միչուրինի, Երկաթգծի փողոցների, Տ.Մեծի 71, Լ. Մելիքյան 1-30, Մուրացանի 1-36, Սուվորովի 1-36, Օստրովսկու 1-11, Խորենացու 112-146 համարների և Խորենացու 2-րդ, 3-րդ փակուղիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 95304անգամ
Վերջին լուրեր