03 / Մայիս / 2022 : 12-38

Պատերազմում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը (տեսանյութ)

Պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը:

Վարորդներից մեկը նրանց կոչ էր անում բացել փողոցը՝ նշելով, որ ով ցանկություն ունենար միանալ պայքարին, մինչեւ հիմա միացած կլիներ: Տղաներից մեկն ասաց. «Պետք չի մեզ ուղղություն ցուց տաս»: Նրանց միջեւ վեճ ծագեց: «Գնա մեքենադ նստի»,-ասաց վարորդը, ինչին վերջինս արձագանքեց. «Դու էլ գնա Ղարաբաղ»:

Սա հունից հանեց սայլակով հաշմանդամ քաղաքացիներին: Նրանք ոստիկաններին կոչ արեցին հեռացնել սադրանք իրականացնողներին:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22229անգամ
Վերջին լուրեր