03 / Մայիս / 2022 : 13-44

«Հայի ամուր բազուկ». Տիգրան Աբրահամյանը բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Երևանում իրականացվող ակցիաներից բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել.

Նա գրել է.

«Հեսա իշխանության մի խումբ ներկայացուցիչներ այս լուսանկարի ներքո կքոմենթեն՝ «հայի ամուր բազուկ»։
Երևի ոստիկանները «գետինն են մտնում», երբ իշխանության ներկայացուցիչները, իբր ի պաշտպանություն իրենց, գովեստի խոսքեր են հնչեցնում։
Դրա համար էլ ամոթից ստեղ-ընդեղ ասում են, թե դրանք կեղծ լուրեր են»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 42110անգամ
Վերջին լուրեր