Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2022 : 17-58

Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Հատկապես աչքի են ընկնում այսպես կոչված «սեւ բերետավորները», որոնք ակնհայտորեն վերահսկվում են ինչ-որ խմբերի կողմից։ Այս մասին մայիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ տեղեկություններ կան, որ ոստիկանության շարքերում եղել են մարդիկ, որոնց անունները նշված չեն կրծքանշանների վրա, մնացածի մոտ դրանք կեղծված են։ «Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատին պատկանող օլիգարխների պահակախումբը ոստիկանական համազգեստով պատվերներ է կատարում՝ բռնություն գործադրելով քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի։ «Սակայն դա չի կարող կանգնեցնել մեր պայքարը։ Որքան շատ մեզ բերման ենթարկեն, այնքան կավելանանք»,-վստահեցրեց Սաղաթելյանը։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը մոտավորապես գիտի, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը, բայց նրանց անունները կհայտնեն ավելի ուշ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8687անգամ
Վերջին լուրեր