04 / Մայիս / 2022 : 09-09

Մի պիտակավորեք ոչ մեկի, ես վստահ եմ ոչ մեկը մեզնից չի ուզում կորցնի պետականությունն ու արևի տակ տեղ ունենալու իրավունքը․ Անի Խաչիկյան

Դերասնուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրականում դրսում են նաև իմ ընկերներից շատերը, մարդիկ ում ես սիրում եմ, մարդիկ որոնց ազնվությանը վստահում եմ, մարդիկ են, մեր բոլորի պես, ովքեր հաստատ դուրս են եկել հավատով որ իրենց պայքարը բարիք կբերի, իրենք էլ են սիրում իրենց հայրենիքը, իրենք էլ են ամբողջ նվիրումով փորձում փրկել էն ինչ ամենաթանկնա, էն ինչ սիրում են ու իրենք էլ են մնացող, էն որ ինչ էլ լինի չեն թողնելու երկրից փախնեն․․․

Մի պիտակավորեք ոչ մեկի, ես վստահ եմ ոչ մեկը մեզնից չի ուզում կորցնի պետականությունն ու արևի տակ տեղ ունենալու իրավունքը, գուցե տարբեր ենք, գուցե էնքան են խճճել մեզ, որ չենք կողմնորոշվում որ ճանապարհն է տանում դեպի բարին, գուցե որեւէ ճանապարհ չի տանում փրկության, բայց կա հույս ու մարդիկ կառչում են էտ հույսից ․․․


Մի բանում վստահ եմ Նիկոլը գնալուա, որովհետեւ տենցա պետք, տենցա որոշված․․․ ով կգա իր տեղը չգիտեմ, բայց ցավոք մարդիկ կմտածեն թե դա իրենք արեցին, իրենք հանեցին, իրենք բերեցին ու թե ինչ կլինի հետո էլի կկոտրվի ժողովրդի գլխին, էլի պատասխանատուն ու մեղավորը կլինի ժողովուրդը․․․

Ամբողջ սրտով ուզում եմ որ էդպես չլինի, ու եթե որոշվելա որ նախկիններից մեկը պետքա գա իշխանության, թող մենակ բարիք բերի, իր սխալները գիտակցած ու իսկապես երկիրը փրկելու վճռականությամբ, անկեղծ ուզում եմ, որ ընկերներս հետո նորից ավելի ցավոտ իրականության պատասխանատուն չզգան իրենց․․․

Դե ես էլ մեկա արթուն եմ, կուզի Սերժը լինի, Նիկոլը, Քոչարյանը, պատերազմ լինի, թե Պուտինը կամ Ալիեւը․․․ ես մեկա ստեղ եմ ու մեկա արթուն։

#հայաստանջան

#արցախջան

#պինդմնաերկիր»,- գրել է դերասանուհին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35473անգամ
Վերջին լուրեր