04 / Մայիս / 2022 : 10-04

ՈՒՂԻՂ․ Կիևյան կամուրջի վրա լարված իրավիճակ է․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

Կիեւյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:


Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։

Ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ արձագանքելով ոստիկանների բառամթերքին ու խոսելու ձևին, ասաց. « «Խոռոշի ե՞ք դարձել, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուժան»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ տեսնելով, թե ինչպես են փորձում բերման ենթարկել երիտասարդներից մեկին, որին գցել էին գետնին, անընդհատ կրկնում էր. «Հանգիստ տղաներ, էդի թուրք չի»:


Ուղիղ հեռարձակումը ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21060անգամ
Վերջին լուրեր