04 / Մայիս / 2022 : 13-27

«Փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի ճանապարհները

Ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր ճանապարհները բացել են. Հետաքրքիր է իմանալ մեր «փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Վարդենիս-Քարվաճառ և մյուս ճանապարհները։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եթե դրանք երթևեկելի լինեն, Երևանում վստահաբար ոչ մի ճանապարհ չի փակվի։ Երևանի ճանապարհները ժամանակավորապես փակվում են հիմնական ճանապարհները մշտապես բացելու համար»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13194անգամ
Վերջին լուրեր