Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2022 : 09-50

Քոչար-Վաղարշյան խաչմերուկում ոստիկանները մայթից բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք արդեն բացել էին փողոցը

Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը: Դրում է news.am-ը։

Բանավեճ ծավալվեց ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ. վերջիններս պահանջում էին բացել ճանապարհը: «Էդ 5 րոպեով, որ փողոցը փակեցիք, դրանից հետո 5 ժամ խցանման մեջ մենք ոնց ենք անցնելու»,-ասաց վարորդներից մեկը: Ակցիայի մասն ակիցներից մեկն էլ ասաց, որ հիմա փակում են, որ վաղն էլ քաղաքացիները գնալու տեղ ունենան, հայրենիք ունենան:

Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «հայեր, միացեք»:

Վարորդներից մեկը նկարում էր ակցիայի մասնակիցներին, ինչին ցուցարարներից մեկն արձագանքեց. «Նկարի-նկարի, Նիկոլի նման մարդասպան»:

Քիչ անց ոստիկանները Քոչար-Վաղարշյան խաչմերուկից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում, այտեղ արդեն ակցիայի մասնակիցները բացել էին փողոցը եւ նրանց բերման ենթարկեցին մայթից:

Դրանից քիչ հետո դեռեւս այդտեղ գտնվող ցուցարարները աղբամաններով փակեցին փողոցը: Նորից ժամանեցին ոստիկաններ եւ 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար: Իրավապահները դուրս բերեցին աղբամանները ճանապարհից եւ վերականգնեցին երթեւեկությունը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28564անգամ
Վերջին լուրեր