05 / Մայիս / 2022 : 12-48

Դատապարտում եմ քո դեմ հնչեցրած հայհոյանքները, բայց ազնիվ եղիր և քո հետևորդներին բացատրի, որ դու ընդամենը էդ հաղորդման հաղորդավարն ես և դրա համար ստանում ես աշխատավարձ (տեսանյութեր)

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Sos Janibekyan, ես դատապարտում եմ քո դեմ երեկ հնչեցրած հայհոյանքները, բայց ախպոր նման, ազնիվ եղիր և քո հետևորդներին բացատրի, որ դու ընդամենը էդ հաղորդման հաղորդավարն ես և դրա համար ստանում ես աշխատավարձ, ինչը էլի գովելի է:
Թե չե նիկոլոկան պրոպագանդան քեզնից արդեն Լևոն Հայրապետյանա սարքել, ինչը տենց չի»։

Նշենք, որ երեկ Երևանում ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցեցին վիրավորանքներով՝ նրան անվանեցին՝ «թուրք»։ Նա ինչ-որ բան ասաց և հեռացավ։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Հանրայինը դատապարտում է։

Նշենք նաև, որ հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Ինչպես ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները դերասան Սոս Ջանիբեկյանին «թուրք» անվանեցին։

Տեսանյութը ստորև։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 148769անգամ
Վերջին լուրեր