05 / Մայիս / 2022 : 13-45

Ես քեզ ասում եմ, Նիկո՛լ, ամո՛թ քեզ. Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանության բաժնից

Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը բերման էր ենթարկել Հայ ազգի վրիժառու զավակներից մեկին, 40 տարի ամերիկյան բանտում անցկացրած, թուրք դիվանագետին սատկացրած Համբիկ Սասունյանին։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։

«Ես պարզապես քայլում էի և կարմիբերետավորները ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Ես պարզապես հարց տվեցի, թե ինչու եք ձերբակալում, երկու հոգի ինձ բռնեցին և վայրի կերպով մտցրեցին մեքենայի մեջ, գլուխս էլ խփեցին մեքենայի վերին մասին։ Հուսախաբ եմ իմ ժողովրդի ոստիկանության պահվածքից, իրենք հայ են կոչվում և այդպիսի վարմունք ունեն մեր ժողովրդի վերաբերյալ։

Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Դու չորս տարի այս նույն քայլերն արեցիր իշխանության հասնելու համար, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, որ դու ես արել։ Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դու դավաճան ես։ Վախկոտ մի եղիր, Ալիևի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամոթ քեզ», - ոստիկանությունից դուրս գալիս հայտարարեց Համբիկ Սասունյանը։

Տեսանյութը՝ ստորև


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40851անգամ
Վերջին լուրեր