05 / Մայիս / 2022 : 15-56


Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն (տեսանյութեր)

Մի խումբ երիտասարդներ՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի որդի, 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Մյասնիկյան պողոտայում՝ փակելով ճանապարհը։

Վարորդները հիմնականում համբերատար սպասեցին, իսկ դժգոհող վարորդներին երիտասարդները բացատրեցին, որ դա անում են բոլորի համար։ Երիտասարդների՝ «առանց թուրքի Հայաստան, «Նիկոլ դավաճան» վանկարկումներին վարորդներն արձագանքում էին ազդանշաններով, գրում է «Փաստինֆո»-ն։

Րոպեներ անց ժամանած կարմիր բերետավորները, առանց որևէ նախազգուշացման, գետնին տապալելով, ասֆալտի վրայով քարշ տալով, ոստիկանական մեքենաներ խցկեցին խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվեց նաև Խաչատուրովի որդին։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Ինչպե՞ս են բերման ենթարկում Յուրի Խաչատուրովի որդուն

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 56035անգամ
Վերջին լուրեր