06 / Մայիս / 2022 : 15-17

«ԼԱՈ» բառը ծաղրողների մասին եմ գրում, կարդացեք ուշադիր դուք գիտեք ում մասին. Սիրանույշ Մելիքյան

ՍիրանույշՄելիքյանը ֆեյսբուքյանիր էջուն գրել է․

«ԼԱՈ» բառը ծաղրողների մասին եմ գրում, կարդացեք ուշադիր դուք գիտեք ում մասին. անընդհատ աչքովս է ընկնում, իրականում ուրախ եմ, որ բոլորիդ ճանաչում ենք ամենատարբեր իրավիճակներում: Մարդու մասին կարելի է պատկերացում կազմել նաև այն հանգամանքով՝ տեսնելով, թե ինչի վրա նա կարող է ծիծաղել:

Անկախ ամեն ինչի նկատմամբ մարդու ունեցած անհատական ու սուբյեկտիվ վերաբերմունքից, որը յուրաքանչյուրի խնդիրն է, մարդ եթե մի երևույթի մասին արտահայտվում է, դա վկայում է ոչ թե երևույթի՝ այլ իր անձի մասին:


«Զարթիր լաո» երգն ամենաշատը հայերը մրմնջացել են Ցեղասպանության ժամանակ ինքնապաշտպանվելիս, տեղում ինքնակազմակերպվելիս, իրար քայլի, ազատության, զգոնության մղելիս, Արևմտյան Հայաստանում մի մշեցի մարդ ինձ մի ճմրթված թուղթ ցույց տվեց, որի վրա ձեռագիր գրված էր «Զարթիր լաո» երգի բառերը, Մուշում ապրող քուրդն այդ թուղթը գտել էր տնից, որտեղ հայեր էին ապրել:

«Զարթիր լաո»-ն ստեղծվել է 1890-ականներին Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանում: Երգը հորինված է իբրև օրորոցային, որում, սակայն, մայրը ոչ թե ննջելու, այլ զարթնելու կոչով է դիմում արու զավակին՝ դրանով իսկ փորձելով սերմանել երեխայի մեջ զգոնություն, քաջություն, ուժ:
Հ.Գ Ազգի հավաքական գիտակցությունը երևում է նաև սիմվոլների մեջ, Ձեզ համար մարսվեց «Դըմփ-դըմփ-հու»-ն, «դրոշի վրա բլոտ»-ը, «Դուխովը», ռոք երգերն ու ցըքցըքոցները, «Կեղծ Մոնթե ու Կեղծ Քրիստոս» կերպարները, բայց դժվարամարս է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ «Զարթիր լաո» երգը, քրիստոնեության խորհրդանիշ խաչը, մեր ռազմի երգերն ու պարերը, զգում եմ մի ստված զանգվար ահավոր նեղսրտում է ազգայինից:

«Զարթնիր լաո»-ն հայ ժողովրդի հավաքական պայքարի ինստիտուցիոնալ հիշողությունն է, ոչ թե ժամանակավրեպ, գլոբալիստների կողմից դրսից արհեստական ներմուծված սատանիստական խորհրդանիշ: Իսկ իր պատմության հավաքական հիշողությունը չհարգող մարդը ինքն իրեն ունակ չէ հարգել առաջին հերթին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 135557անգամ
Վերջին լուրեր