Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2022 : 10-56

«Էդ թալանչիները ծվարել են ձեր համապատասխան օրգանների աջ ու ձախ կողմերում». Շարմազանովը՝ իշխանություններին

«Խոսում են բյուջեի մսխումից. դրանցից ավելի մեծ մսխող եղել ա՞. 300-400 հազար դոլար տան՝ մենակ սամալյոտով թռնեն Լոս Անջելես, էն էլ աննպատակ բանի համա՞ր... էլ չեմ ասում՝ մենք գերիներ ունենք, սրանք հազար հոգանոց հարսանիքներ, քեֆեր են անում, ու եկել, խոսում են թալանից:

4 տարի ա՝ թալան, թալան եք ասում, բայց ինչքան թալանչի կա ձեր կողքն ա, ձեր համապատասխան օրգանների աջ ու ձախ կողմերն են էդ թալանչիները ծվարել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկինների թալանի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մասնակցում է ընդդիմության այսօրվա ավտոերթին:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժումն ավտոերթ է իրականացնում դեպի Վանաձոր:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36126անգամ
Վերջին լուրեր