07 / Մայիս / 2022 : 11-48

Այսօրվա իշխանությունները մեր հայրենիքի վերջին բեկորները պատրաստ են կորստի մատնել իբրև թե հանուն պետության․ Սամվել Շահինյան

Հատուկ ջոկատի հիմնադիր Սամվել Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքը և մշակույթը պահպանելու տարբեր գործիքներից ամենաարդյունավետը պետությունն է։ Պետության գերագույն խնդիրը ժողովրդի և նրա ստեղծած մշակույթի պահպանությունն է և ապագային միտված զարգացումները։

Հայաստանի այսօրվա իշխանությունները ցանկանում են Հայ ժողովրդի անվտանգության կորստի գնով պահպանել պետությունը։

Հայրենիքը, կամ կենսատարածքը և մշակույթը բացարձակ արժեք են տեղաբնիկ և տեղածին էթնոսների համար։ Այսօրվա իշխանությունները մեր հայրենիքի վերջին բեկորները պատրաստ են կորստի մատնել իբրև թե հանուն պետության։

Հետքրքիր է ում կամ ինչն է պահպանելու պետությունը, եթե լեզուն, մշակույթը և ժողովուրդը՝ որպես Հայ վերանա»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4744անգամ
Վերջին լուրեր