07 / Մայիս / 2022 : 13-30

«Դիմադրության» շարժման անդամներին դիմավորել են աղուհացով

«Դիմադրություն» շարժման ավտոերթը շարունակվում է։

«Դիմադրության» շարժման ավտոերթը հասել է Ապարան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը մոտեցել է մասնակիցներին դիմավորած քաղաքացիներին:

Այնուհետեւ շարժման անդամներին Սպիտակում դիմավորել են աղուհացով, հավաքվածները միասին վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկել է ընդդիմության ավտոերթը դեպի Վանաձոր, ժամը 13:00-ին էլ նախատեսված է հանրահավաք Վանաձորում։

Նշենք, որ որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ:

Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտեք նաև՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Վանաձորում (ուղիղ)

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 76827անգամ
Վերջին լուրեր