07 / Մայիս / 2022 : 16-09

«Աննա՛, քեզ զարդեր ենք բերել»․ Կառավարական առանձնատան դիմաց կանայք Աննա Հակոբյանին հիշեցնում էին փամփուշտներից զարդեր ձուլելու մասին իր հայտարարությունը

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի կին մասնակիցներըկանգ են առել Կառավարական ամառանոցի մոտ։

«Կանանց պպահանջատիրությունն ամենաուժեղն է, այստեղ կանայք են, որոնք որդիներ են կորցրել, աղջիկներ են, որոնք սիրած տղաներ են կորցրել, ուսուցիչներ են, որոնք աշակերտներ են կորցրել, կանայք են, որոնք ուզում են խաղաղ ապրել։ Նիկո՛լ, դու պետք է հեռանաս, որ մենք կարողանանք խաղաղ ապրել»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայ կնոջ պահանջատիրությունը վճռորոշ է լինելու քեզ համար ու չես կարողանալու փախչել։ Եկել ենք, մնում ենք ու փակելու ենք այս խաչմեուկը, որևէ մեկը այստեղից մեզ չի հանելու, մնալու ենք այնքան, որքան ուզում ենք»,- ասաց նա։


Գրիգորյանը հայտարարեց, որ կանայք են լինելու ենք այս պայքարի շարժիչ ուժը և պայքարի խոհրդանիշը։



Կանայք իրենց հետ զարդեր էին բերել նվիրելու Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով տարիներ առաջ Հակոբյանի այն հայտարարությունը, որ փամփուշտներից պետք է զարդեր են ձուլել։

«Աննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից, ժողովրդին հանգիստ թողեք»,- ասաա Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2018–ին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Արցախ կատարած ուղևորության շրջանակում Աննա Հակոբյանն այցելել էր առաջնագիծ։

Աննա Հակոբյանը վստահություն էր հայտնել, որ մայրական անսահման սիրո ջերմությունից կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 84775անգամ
Վերջին լուրեր